«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը միավորում է հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները
և համաշխարհային կոնյակագործության ձեռքբերումները, որի արդյունքում տարեցտարի ընդլայնվում են հայկական կոնյակի
մատակարարման աշխարհագրական սահմանները:
Ընկերության գործունեության ոլորտներն են համարվում հանքարդյունահանումը և վերամշակումը,
այսինքն՝ բնական քարի բլոկների արտահանումը, մշակման ամբողջ գործընթացը, մինչև գործարանում հարդարման սալիկների արտադրությունը։
Համալիր բոլորի համար, ովքեր ուզում են լինել գեղեցիկ և մարզված, ովքեր սիրում են վայելել լիարժեք հանգիստը մեկ վայրում:
Բարձրակարգ սպասարկում և մատչելի գներ քաղաքի կենտրոնում։ Քաղաքային հանգիստ, որն իր մեջ ներառում է ամառային լողավազաններ,
ՍՊԱ կենտրոն, գեղեցկության սրահ, ռեստորան և ֆիթնես սրճարան:
2007թ․-ին հիմնադրված «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը գտնվելով Ծաղկաձոր կուրորտային քաղաքում և շրջապատված լինելով
ծաղկաձորյան խիտ անտառներով, դրախտային վայր է բնության գեղեցկությունն ու բարձրակարգ հանգիստը գնահատողների համար:
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում 2013թ․-ին մեկնարկեց օլիմպիական ավանի կառուցումը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի
նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի,
ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Այնտեղ են տեղակայված սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնները:
2008թ․-ին հիմնադրված Մուլտի Մոթորս ընկերությունը հանդիսանում է Opel և ГАЗель մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Ընկերությունը զբաղվում է նոր ավտոմեքենաների ներմուծմամբ, վաճառքով և անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ՝
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ, պահեստամասերի վաճառքով:
2007թ․-ին հիմնադրված Գլոբալ Մոթորս ընկերությունը հանդիսանում է Lada մակնիշի ավտոմեքենաների ներկայացուցիչը Հայաստանում:
Կազմակերպությունը զբաղվում է նոր Lada մակնիշի ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև իրականացնում է
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և ավտոպահեստամասերի վաճառք:
2006թ․-ի հունվարից իր գործունեությունը ծավալած «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Հյունդայ մոթորս»
ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունն իրականացնում է Հյունդայ ավտոմեքենաների,
օրիգինալ ավտոպահեստամասերի և աքսեսուարների վաճառք, ինչպես նաև մեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Կոտայք» գարեջրի գործարանը հանդիսանում է Աբովյանի գարեջրի գործարանի իրավահաջորդը,
որը հիմնադրվել անցյալ դարի 70-ական թվականներին և հետագայում դարձել է Խորհրդային Հայաստանի առաջատար արտադրական կազմակերպություններից մեկը:
Հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրի տունը Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալում է 2010 թվականից։
Ընկերության հիմնադիրներն են՝ հայկական կողմից հանդես եկող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, բելառուսական կողմից՝ «Բելգոսպիշեպրոմ»
(«Белгоспищепром») կոնցեռնը։ Առևտրի տան գլխավոր գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում՝ Շիրակի 1ա հասցեում:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը,
որի բացումը տեղի է ունեցել 2013թ․մայիսի 14-ին: Յուրօրինակ շքեղության և ազնվական ճաշակի համադրությամբ կերտված
«Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրն աշխարհում եզակի է իր ոճի մեջ:
2008թ.-ին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատին կից հիմնադրվեց «Շուստով» առևտրի տունը, որով նորովի շարունակություն տրվեց
1863թ․-ին կիսատ թողած պատմությունը: Ընկերությունը նորովի վերականգնվեց լեգենդար Նիկոլայ Շուստովի անունը
համաշխարհային կոնյակագործության պատմության մեջ։
Մասնավորեցումից հետո «Արարատցեմենտ» գործարանի հիմնական խնդիրը վառարանային ագրեգատի արտադրողականությունը
մինչև նախագծային հզորություն բարձրացնելն էր և արտադրանքի տեսականու ավելացումը:
«Ավիա-Սերվիս» ընկերությունը հիմնադրվել է 1995թ-ի օգոստոսի 25-ին։ Հիմնադրման նպատակն է եղել «Զվարթնոց»
օդանավակայանի տարածքում ստեղծել օդանավերի և ուղևորների վերգետնյա սպասարկման ընկերություն:
«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն, նախկին Երևանի քիմիա-դեղագործական գործարանը, հիմնադրվել է 1967թ.-ին:
Իր առաջին արտադրանքը՝ թվով 10 անվանում տարբեր դեղանյութեր, թողարկվել է 1968թ-ին: 70-ական թվականների վերջերին
գործարանում թողարկվում էր 56 անվանում տարբեր տիպի դեղանյութեր՝ ինյեկցիոն և գալենային պրեպարատներ, հաբեր և վիրակապեր:
2015 թ.-ի հունվարի 24-ին սկսվեցին «Առինջ կենտրոն»՝ առևտրի իրականացման վայրի լայնածավալ շինարարական աշխատանքները, որը գտնվում է
Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում: «Առինջ մոլ»-ը համալրված է ավելի քան 1000 տաղավարներով,
օֆիսային տարածքներով, սննդի կետերով, պահեստներով, մեծ և ընդարձակ ավտոկայանատեղիներով, բուժկետով:
Կոնցեռնի կազմի մեջ է մտնում նաև «Մուլտի Սիթի Հաուս» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում գտնվող բազմաբնակարան մի համալիր։
Վերջինս կազմված է երեք էլիտար մասնաշենքերից, որոնք բաղկացած են ինչպես բնակելի, այնպես էլ՝ հասարակական նշանակության տարածքներից։
2002թ․-ին հիմնադրված «Մուլտի գազ» ՍՊԸ-ն զբաղվում է բնական սեղմված գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ։
Ավելի քան 170 բարձրակարգ մասնագետները մատուցում են միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ՝
ապահովելով անվտանգության բոլոր կանոնները։
2000 թ-ի օգոստոսի 14-ին հիմնված «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն զբաղվում է հեղուկ գազի ներկրմամբ և իրացմամբ, բնական սեղմված գազով
ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ։
Ընկերությունը 2003թ-ից ընդգրկվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում։
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Տեխնալյումին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Ընկերությունը զբաղվում է ալյումինե դռների
և պատուհանների արտադրությամբ։ Ընկերության գործունեության կարևորագուն ճյուղերից են դարձել նաև մետաղե ֆասադների և
ավտոկայանատեղիների ինքնակառավարվող դռների արտադրությունը։
ՇԸ «Գոռնա Բանյա» ՍՊԸ-ն հիմանդրվել է 1997թ․-ին Սոֆիայում, Բուլղարիա։ Ընկերությունը հանդիսանում է հանքային ջրի աղբյուրի կոնցեսիոներ։
2009թ․-ին «Գոռնա Բանյա»-ն ընդգրկվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Բելլեզզա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ին: Ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ
Brioni, Canali և Paul & Shark բարձրակարգ հագուստի բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:
Բրենդներ, որոնք համարվում են նորաձևության թելադրողներ Իտալիայում։