«Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Կոտայք» գարեջրի գործարանը հանդիսանում է Աբովյանի գարեջրի գործարանի իրավահաջորդը, որը հիմնադրվել անցյալ դարի 70-ական թվականներին և հետագայում դարձել է Խորհրդային Հայաստանի առաջատար արտադրական կազմակերպություններից մեկը:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Կոտայք» գարեջրի գործարանը հանդիսանում է Աբովյանի գարեջրի գործարանի իրավահաջորդը, որը հիմնադրվել անցյալ դարի 70-ական թվականներին և հետագայում դարձել է Խորհրդային Հայաստանի առաջատար արտադրական կազմակերպություններից մեկը: Չեխական սարքավորումների և տեխնոլոգիայի շնորհիվ, գործարանը հաջող կերպով արտադրում էր արտադրանք`օգտագործելով տեղական և ներմուծված հումքը: Գործարանը շահագործման է հանձնվել 1978 թվականի հունվար ամսին, զբաղեցնելով 6.5հա տարածք, որն ընտրվել էր հաշվի առնելով տարածքում գտնվող Կաթնաբյուրից բխող ջրի բարձր որակը։
1995թ․-ին կայացվեց որոշում գործարանում ստեղծել Բաց Բաժնետիրական Ընկերություն պրն․ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այդ ընթացքում գործարանում ստեղծվեցին գարեջրի նոր տեսականիներ՝ «Արցախ» և «Կոտայք»:
1996թ․-ին պրն․ Ծառուկյանի որոշմամբ ստեղծվեց համատեղ ձեռնարկություն ֆրանսիական «Կաստել» ընկերության հետ, որը որպես գարեջրի արտադրող ուներ համաշխարհային ճանաչում, հատկապես Աֆրիկայում:
Արտադրության և արտադրանքի որակը վերահսկվում է գործարանի, հիանալի վերազինված, լաբորատորիայի կողմից:
2011թ․-ին պրն․ Ծառուկյանը գնեց «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ի բոլոր բաժնետոմսերը և դարձավ գործարանի միակ սեփականատերը:
2013 թվականից գործարանը սկսեց արտադրել նաև զովացուցիչ ըմպելիքներ:
«Կոտայք» գարեջրի գործարանի արտադրանքը բազմիցս մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և ցուցահանդեսների, արժանանալով բարձրագույն պարգևների ու դիպլոմների:
1999թ․-ին «Կոտայք» գարեջրի գործարանի Մադրիդում արժանացավ «ՊԼԱՏԻՆԵ ԱՍՏՂ», իսկ 2000թ․-ին՝ «ԱԴԱՄԱՆԴԵ ԱՍՏՂ» մրցանակների՝ բարձր որակական հատկանիշների համար։ 2001թ․-ին Նյու Յորքում գործարանն արժանացավ «ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ» պարգևի:
Տարիների քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ գործարանի բազմատեսակ արտադրանքը դարձել է հանրահայտ և ձեռք է բերել մեծ պահանջարկ։