«Ավիա Սերվիս» ՓԲԸ

«Ավիա-Սերվիս» ընկերությունը հիմնադրվել է 1995թ-ի օգոստոսի 25-ին։ Հիմնադրման նպատակն է եղել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծել օդանավերի և ուղևորների վերգետնյա սպասարկման ընկերություն: 

Հակիրճ նկարագիր

«Ավիա Սերվիս» ՓԲԸ

«Ավիա-Սերվիս» ընկերությունը հիմնադրվել է 1995թ-ի օգոստոսի 25-ին։ Հիմնադրման նպատակն է եղել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծել օդանավերի և ուղևորների վերգետնյա սպասարկման ընկերություն: Ընկերության գործունեությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է և վերջինիս գործունեության հիմնական ուղղություններն այժմ հանդիսանում են ուղևորների ավիասննդի պատրաստումը և տրամադրումը, ավիացիայի համակարգի աշխատակիցների հասարակական սննդի կազմակերպումը և ավիասոմսերի վաճառքը։


Նշված գործունեությունն ապահովելու համար «Ավիա-Սերվիս» ՓԲԸ-ն ստացել է անհրաժեշտ սերտիֆիկատներ, այդ թվում նաև ԻՍՕ 22:2005, ինչպես նաև՝ անդամակցել միջազգային ավիացիոն կազմակերպություններին և արժանացել տարբեր մրցանակների:


Ընկերությունն ունի մոտ 130 աշխատակիցներ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում, որտեղ ընկերությունն իրականացնում է ավիասննդի պատրաստում և մատակարարում ավիաընկերություններին: «Ավիա-Սերվիս»-ի գործընկերներն են Արմենիա, Սիբիր, Աէրոֆլօտ Ռուսական ավիաուղիներ, Էյրֆռանս, Ավստրիական ավիաուղիներ, Ուրալյան ավիաուղիներ, Վիմավիա և այլ կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներ կատարող ավիաընկերությունները:


«Ավիա-Սերվիս»-ն ավիասոմսերի վաճառքն իրականացնում է ՀՀ ամբողջ տարածքում։ Ընկերության գրասենյակներից կարելի է ձեռք բերել ավիատոմսեր ցանկացած ուղղությամբ, ինչպես ՀՀ տարածք ժամանող և ՀՀ տարածքից մեկնող ավիաընկերությունների չվերթների, այնպես էլ՝ ՀՀ տարածքից դուրս ցանկացած այլ երկրներում կատարվող չվերթների համար: