«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը միավորում է հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները
և համաշխարհային կոնյակագործության ձեռքբերումները, որի արդյունքում տարեցտարի ընդլայնվում են հայկական կոնյակի
մատակարարման աշխարհագրական սահմանները:
Ընկերության գործունեության ոլորտներն են համարվում հանքարդյունահանումը և վերամշակումը,
այսինքն՝ բնական քարի բլոկների արտահանումը, մշակման ամբողջ գործընթացը, մինչև գործարանում հարդարման սալիկների արտադրությունը։
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Կոտայք» գարեջրի գործարանը հանդիսանում է Աբովյանի գարեջրի գործարանի իրավահաջորդը,
որը հիմնադրվել անցյալ դարի 70-ական թվականներին և հետագայում դարձել է Խորհրդային Հայաստանի առաջատար արտադրական կազմակերպություններից մեկը:
Մասնավորեցումից հետո «Արարատցեմենտ» գործարանի հիմնական խնդիրը վառարանային ագրեգատի արտադրողականությունը
մինչև նախագծային հզորություն բարձրացնելն էր և արտադրանքի տեսականու ավելացումը:
«Ավիա-Սերվիս» ընկերությունը հիմնադրվել է 1995թ-ի օգոստոսի 25-ին։ Հիմնադրման նպատակն է եղել «Զվարթնոց»
օդանավակայանի տարածքում ստեղծել օդանավերի և ուղևորների վերգետնյա սպասարկման ընկերություն:
«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն, նախկին Երևանի քիմիա-դեղագործական գործարանը, հիմնադրվել է 1967թ.-ին:
Իր առաջին արտադրանքը՝ թվով 10 անվանում տարբեր դեղանյութեր, թողարկվել է 1968թ-ին: 70-ական թվականների վերջերին
գործարանում թողարկվում էր 56 անվանում տարբեր տիպի դեղանյութեր՝ ինյեկցիոն և գալենային պրեպարատներ, հաբեր և վիրակապեր:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Տեխնալյումին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Ընկերությունը զբաղվում է ալյումինե դռների
և պատուհանների արտադրությամբ։ Ընկերության գործունեության կարևորագուն ճյուղերից են դարձել նաև մետաղե ֆասադների և
ավտոկայանատեղիների ինքնակառավարվող դռների արտադրությունը։
ՇԸ «Գոռնա Բանյա» ՍՊԸ-ն հիմանդրվել է 1997թ․-ին Սոֆիայում, Բուլղարիա։ Ընկերությունը հանդիսանում է հանքային ջրի աղբյուրի կոնցեսիոներ։
2009թ․-ին «Գոռնա Բանյա»-ն ընդգրկվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։