2008թ․-ին հիմնադրված Մուլտի Մոթորս ընկերությունը հանդիսանում է Opel և ГАЗель մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Ընկերությունը զբաղվում է նոր ավտոմեքենաների ներմուծմամբ, վաճառքով և անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ՝
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ, պահեստամասերի վաճառքով:
2007թ․-ին հիմնադրված Գլոբալ Մոթորս ընկերությունը հանդիսանում է Lada մակնիշի ավտոմեքենաների ներկայացուցիչը Հայաստանում:
Կազմակերպությունը զբաղվում է նոր Lada մակնիշի ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև իրականացնում է
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և ավտոպահեստամասերի վաճառք:
2006թ․-ի հունվարից իր գործունեությունը ծավալած «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Հյունդայ մոթորս»
ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունն իրականացնում է Հյունդայ ավտոմեքենաների,
օրիգինալ ավտոպահեստամասերի և աքսեսուարների վաճառք, ինչպես նաև մեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:
Հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրի տունը Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալում է 2010 թվականից։
Ընկերության հիմնադիրներն են՝ հայկական կողմից հանդես եկող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, բելառուսական կողմից՝ «Բելգոսպիշեպրոմ»
(«Белгоспищепром») կոնցեռնը։ Առևտրի տան գլխավոր գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում՝ Շիրակի 1ա հասցեում:
2008թ.-ին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատին կից հիմնադրվեց «Շուստով» առևտրի տունը, որով նորովի շարունակություն տրվեց
1863թ․-ին կիսատ թողած պատմությունը: Ընկերությունը նորովի վերականգնվեց լեգենդար Նիկոլայ Շուստովի անունը
համաշխարհային կոնյակագործության պատմության մեջ։
2015 թ.-ի հունվարի 24-ին սկսվեցին «Առինջ կենտրոն»՝ առևտրի իրականացման վայրի լայնածավալ շինարարական աշխատանքները, որը գտնվում է
Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում: «Առինջ մոլ»-ը համալրված է ավելի քան 1000 տաղավարներով,
օֆիսային տարածքներով, սննդի կետերով, պահեստներով, մեծ և ընդարձակ ավտոկայանատեղիներով, բուժկետով:
2002թ․-ին հիմնադրված «Մուլտի գազ» ՍՊԸ-ն զբաղվում է բնական սեղմված գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ։
Ավելի քան 170 բարձրակարգ մասնագետները մատուցում են միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ՝
ապահովելով անվտանգության բոլոր կանոնները։
2000 թ-ի օգոստոսի 14-ին հիմնված «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն զբաղվում է հեղուկ գազի ներկրմամբ և իրացմամբ, բնական սեղմված գազով
ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ։
Ընկերությունը 2003թ-ից ընդգրկվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում։
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Բելլեզզա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ին: Ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ
Brioni, Canali և Paul & Shark բարձրակարգ հագուստի բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:
Բրենդներ, որոնք համարվում են նորաձևության թելադրողներ Իտալիայում։