«Արարատցեմենտ» ՓԲԸ
Մասնավորեցումից հետո «Արարատցեմենտ» գործարանի հիմնական խնդիրը վառարանային ագրեգատի արտադրողականությունը մինչև նախագծային հզորություն բարձրացնելն էր և արտադրանքի տեսականու ավելացումը:
«Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատի» վերակառուցումը կատարվել է ԽՍՀՄ կառավարության №-1217 կարգադրությամբ, կոմբինատի վերակառուցման նախագծի հիմքում դրվել են ԽՍՀՄ շինանյութերի արդյունաբերության նախարարության №-28-125-/83 արձանագրության հիմնավորումները:
1995 թվականին արդյունաբերության նախարարության №-127 հրամանով «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը» վերանվանվում է «Արարատի ցեմենտի կոմբինատ», իսկ 1998 թվականին այն վերակազմավորվում է «Արարատցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
2001 թվականին Հայաստանի հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի №-177 հրամանով վերանվանվում է «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերություն:
Գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության: Մասնավորեցումից հետո «Արարատցեմենտ» գործարանի հիմնական խնդիրը վառարանային ագրեգատի արտադրողականությունը մինչև նախագծային հզորություն բարձրացնելն էր և արտադրանքի տեսականու ավելացումը:
Այս նպատակով մշակվեց և իրականացվեց միջոցառումների մի ամբողջ շարք հումքային բաղադրամասերի ճշգրիտ դոզավորման և հոմոգենացման, բարձրորակ և համասեռ հումքի կիրառության ուղղություններով: Լուծվեցին կարևոր էկոլոգիական հարցեր:
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն ներկայումս աշխատում է տեղական հումքի բազայով և այլ երկրներից հումք ներկրելու անհրաժեշտություն չունի: Որպես ճշգրտող հավելանյութ օգտագործվում են քվարցիտները, քանի որ դրանք հարուստ են ամորֆ սիլիկահողով, որի պարունակությունը կազմում է 40%: Այլ խառնուրդները դրանցում բացակայում են, իսկ սիլիկահողի պարունակությունը հասնում է մինչև 97%: Նախագծային ինստիտուտի տվյալներով այս պաշարները հաշվարկված են 200 տարվա համար: