«ԱՐ-ԲԵ» Հայ-բելոռուսական առևտրի տուն

Հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրի տունը Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալում է 2010 թվականից։ Ընկերության հիմնադիրներն են՝ հայկական կողմից հանդես եկող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, բելառուսական կողմից՝ «Բելգոսպիշեպրոմ» («Белгоспищепром») կոնցեռնը։ Առևտրի տան գլխավոր գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում՝ Շիրակի 1ա հասցեում:

Հակիրճ նկարագիր

Գործունեության հիմնական ուղղվածությունը գյուղտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի, բարդ տեխնիկական ապրանքների, անվադողերի, կահույքի, սպառողական արդյունաբերական և պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի զարգացումն է։ Առևտրի տան խանութներում ներկայացված են Բելառուսիայի Հանրապետության լավագույն արտադրողների 12 000 անուն ապրանքներ։ Առևտրի տան տարածքներում համախմբված ձևով ներկայացված են 30 արտադրողների ֆիրմային ապրանքների բաժիններ, և անց են կացվում գյուղատնտեսական տեխնիկայի, հանրային սննդի սարքավորումների, մոտոցիկլետների և հեծանիվների, ինչպես նաև ամբողջական փայտից պատրաստված իրերի և կահույքի մշտական ցուցահանդես-վաճառքներ։ Հայկական բանկերի հետ համատեղ առևտրի տունն իրականացնում է խոշոր և բարդ տեխնիկական ապրանքների գնման վարկավորում, ինչպես նաև մասնակցում հանրային գնումների մրցակցային ընթացակարգերին։
Հայ գնորդների կողմից բելառուսական ապրանքների հանդեպ հետաքրքրությունն ու պահանջարկը պայմանավորված է ապրանքների լայն տեսականու առկայությամբ և արտադրանքի կայուն բարձր որակով, ինչպես նաև առևտրային ծառայությունները պատշաճ մակարդակով մատուցելու հմտությամբ։

Բացման պահից սկսած առևտրի տունը դրական և կայուն արդյունքներ է ցուցաբերել ֆինանսատնտեսական զարգացման իր գործունեության մեջ։ Հիմնադիրները յուրաքանչյուր տարի ներդրումներ են կատարում ընկերության և նրա՝ մանրածախ առևտրով զբաղվող կետերի զարգացման համար։