«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ
«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն, նախկին Երևանի քիմիա-դեղագործական գործարանը, հիմնադրվել է 1967թ.-ին: Իր առաջին արտադրանքը՝ թվով 10 անվանում տարբեր դեղանյութեր, թողարկվել է 1968թ-ին: 70-ական թվականների վերջերին գործարանում թողարկվում էր 56 անվանում տարբեր տիպի դեղանյութեր՝ ինյեկցիոն և գալենային պրեպարատներ, հաբեր և վիրակապեր:
«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն, նախկին Երևանի քիմիա-դեղագործական գործարանը, հիմնադրվել է 1967թ.-ին: Իր առաջին արտադրանքը՝ թվով 10 անվանում տարբեր դեղանյութեր, թողարկվել է 1968թ.-ին: 70-ական թվականների վերջերին գործարանում թողարկվում էր 56 անվանում տարբեր տիպի դեղանյութեր՝ ինյեկցիոն և գալենային պրեպարատներ, հաբեր և վիրակապեր: 1977թ.-ից մինչև 1983թ. գործարանը մտել է «Երևանվիտամին» միավորման մեջ:
Գործարանը ենթարկվել է մասնակի անհատույց սեփականաշնորհման ՀՀ կառավարության 1995թ. փետրվարի 11-ի No95 որոշմամբ:
1995թ. ապրիլի 23-ի ՀՀ կառավարության No230 որոշմամբ գործարանը վերակազմավորվել է Բաց Բաժնետիրական Ընկերության և մտել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, որի հիմնադիր ժողովը կայացել է 1995թ. նոյեմբերի 9-ին:
Ֆիրման զբաղեցնում է 3 հա տարածություն: Տարածքը կանաչապատված և ծառապատված է:
Ֆիրմայի կողմից արտադրված ինյեկցիոն պրեպարատների 70%-ը իրացվում են ՌԴ-ում և Ուզբեկստանում, իսկ գալենային արտադրության պրեպարատները 100%-ով իրացվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում:
Գործարանն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ավանդույթների պահպանման, արտադրանքի որակի մշտական բարձրացման համար։