«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը միավորում է հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները և համաշխարհային կոնյակագործության ձեռքբերումները, որի արդյունքում տարեցտարի ընդլայնվում են հայկական կոնյակի մատակարարման աշխարհագրական սահմանները:

Հակիրճ նկարագիր

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ

1877թ.-ին առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից հիմնված «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը գտնվում է Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում: Այն միավորում է հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները և համաշխարհային կոնյակագործության ձեռքբերումները, որի արդյունքում տարեցտարի ընդլայնվում են հայկական կոնյակի մատակարարման աշխարհագրական սահմանները:


1899թ. գործարանը վաճառվել է ռուսական ալկոհոլային խմիչքների առաջատար արտադրող «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերությանը:
1920թ. գործարանը պետականացվում է և 1921թ. մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:


«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը եղել է Խորհրդային Հայաստանի կոնյակագործության և գինեգործության մայր ձեռնարկությունն էր, որի կազմի մեջ էին մտնում Հայաստանի կոնյակի և գինու բոլոր գործարանները:


1991թ. Սովետական Միության փլուզումից հետո գործարանը գտնվել է լքված և անմխիթար վիճակում:
2002թ. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը վերստին կյանքի է կոչվել՝ ձեռք բերելով նոր սեփականատեր ի դեմս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի:
Շուրջ երկու տարի է տևել պատմական արժեք դարձած կոնյակագործության սկզբնաղբյուրի վերականգնումը:


Այժմ գործարանը համարվում է մեծ պատմական արժեք ներկայացնող կառույց, որն տարեցտարի ավելի կատարելագործվելով, Հայաստանում արմատավորում է համաշխարհային կոնյակագործության չափանիշները։