«Մուլտի Գրուպ» կոնցեռն իրականացնում է խոշորածավալ բարեգործական ծրագրեր Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Սոց․ ծրագրերը մշակվել են հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաքի և մարզերի բնակչության տարբեր սոցիալական խավերի կարիքները:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնը մեծ տեղ է հատկացնում սոցիալական պատասխանատվության ծրագրերին: Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ Հայաստանում և նրա սահմաններից դուրս իրակացվում են խոշորածավալ բարեգործական ծրագրեր: Ստեղծված է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը, որն իր տեսակի մեջ այն յուրօրինակ ու ամենախոշոր ռեսուրսն է Հայաստանում, որն իրականացնում է մի շարք կարևոր և տևական, հանրապետությունում մինչ այդ երբևէ չիրականացված նախագծեր:
Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը:
Հիմնադրամի սոցիալական նախագծերի ցանկը լայնածավալ է: Դրանք մշակվել են՝ հաշվի առնելով ՀՀ թե՛ մայրաքաղաքի, թե՛մարզերի բնակչության տարբեր սոցիալական խավերի կարիքները: